Գլուխ I. Արբիտրաժային համակարգը
Հոդված 47
Հոդված 47
Բյուրոն իրավասու է Պայմանավորվող տերությունների տիրապետմանը հանձնել իր տարածքներն ու աշխատակազմը ցանկացած հատուկ արբիտրաժային խորհրդի գործունեության իրականացման համար:
Մշտական դատարանի իրավազորությունը կարող է կանոնակարգով սահմանված դեպքերում տարածվել Պայմանավորվող կողմ չհանդիսացող տերությունների կամ Պայմանավորվող տերությունների և Պայմանավորվող կողմ չհանդիսացող տերությունների միջև վեճերի վրա, եթե կողմերը համաձայնում են դիմել սույն տրիբունալին: