Գլուխ I. Արբիտրաժային համակարգըԳլուխ V ·
Հոդված 93
Հոդված 93
Ստորագրող չհանդիսացող տերությունները, որոնք հրավիրված էին Խաղաղության երկրորդ համաժողովին, կարող են միանալ սույն կոնվենցիային:
Այն տերությունը, որը ցանկանում է միանալ, իր ցանկության մասին գրավոր ծանուցմամբ տեղեկացնում է Նիդեռլանդների կառավարությանը՝ նրան փոխանցելով միացման ակտը, որն ի պահ է հանձնվում տվյալ պետության արխիվներում:
Սույն կառավարությունն անմիջապես Խաղաղության երկրորդ համաժողովին հրավիրված մյուս տերություններին է փոխանցում ծանուցման, ինչպես նաև միացման մասին ակտի պատշաճ վավերացված օրինակները՝ նշելով իր կողմից ծանուցումը ստանալու ամսաթիվը: