Գլուխ I. Արբիտրաժային համակարգը
Հոդված 48
Հոդված 48
Երկու կամ ավելի կողմերի միջև լուրջ վեճի ծագման վտանգի առկայության դեպքում Պայմանավորվող տերություններն իրենց պարտականությունն են համարում վերջիններիս հիշեցնել Մշտական դատարան դիմելու հնարավորության մասին:
Հետևաբար նրանք հայտարարում են, որ կողմերին սույն Կոնվենցիայի դրույթների մասին հիշեցնելը և խաղաղության շահերից ելնելով՝ Մշտական դատարան դիմելու հարցում նրանց ուղղորդելն ինքնին համարվում են բարի ծառայություններ:
Երկու տերությունների միջև վեճի առկայության դեպքում նրանցից մեկը մշտապես կարող է Միջազգային բյուրոյին ներկայացնել ծանուցում՝ ներառելով հայտարարություն առ այն, որ վերջինս պատրաստ կլինի վեճը հանձնել արբիտրաժի քննությանը։
Բյուրոն հայտարարության վերաբերյալ անմիջապես տեղեկացնում է մյուս պետությանը։