Գլուխ I. Արբիտրաժային համակարգը
Հոդված 62
Հոդված 62
Կողմերն իրավունք ունեն նշանակելու հատուկ ներկայացուցիչներ՝ Տրիբունալում հանդես գալու համար, և գործելու որպես միջնորդ իրենց և Տրիբունալի միջև:
Նրանք իրավասու են նաև Տրիբունալի առջև իրենց իրավունքների և շահերի պաշտպանության համար ունենալ իրենց կողմից այդ նպատակով նշանակված պաշտպան կամ փաստաբան։
Մշտական դատարանի անդամները կարող են հանդես գալ որպես ներկայացուցիչներ, իրավախորհրդատուներ կամ փաստաբաններ միայն այն տերության անունից, որը նշանակել է վերջիններիս որպես Դատարանի անդամներ: