Անցնել բովանդակությանը
Գլուխ I. Արբիտրաժային համակարգըԳլուխ V ·

Հոդված 97

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 97

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարի կողմից վարվող գրանցամատյանում նշվում է վավերագրերի ի պահ հանձնման ամսաթիվը 92-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն, ինչպես նաև միացման (93-րդ հոդված, 2-րդ պարբերություն) կամ դուրս գալու (96-րդ հոդված, 1-ին պարբերություն) մասին ծանուցումների ստացման ամսաթվերը:

Յուրաքանչյուր Պայմանավորվող տերություն ունի գրանցամատյան մուտք գործելու և այնտեղից պատշաճ կերպով վավերացված քաղվածքներ ստանալու իրավունք:

Ի հավաստումն վերոգրյալի՝ լիազորված ներկայացուցիչները դրել են իրենց ստորագրությունները սույն կոնվենցիայում։

Կատարված է Հաագայում 1907 թվականի հոկտեմբերի 18-ին, մեկ օրինակից, որը պահվում է Նիդեռլանդների կառավարության արխիվում, իսկ դրա պատշաճ վավերացված օրինակները դիվանագիտական ուղիներով ուղարկվում են Պայմանավորվող տերություններին։

______________________

* Կոնվենցիայի՝ այստեղ վերարտադրված տեքստը, 1907 թվականի Խաղաղության համաժողովում ընդունված ֆրանսերեն տեքստի թարգմանությունն է։ Ֆրանսալեզու տարբերակը համարվում է գերակայող։

Սույնով հավաստվում է, որ կցված տեքստը 1907 թվականի հոկտեմբերի 18-ին ստորագրված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանությունն է։

Հայաստանի Հանրապետության

արտաքին գործերի նախարարություն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։