Հոդված 26
Հոդված 26
Վկաների հարցաքննությունն իրականացվում է Նախագահի կողմից։
Հանձնաժողովի անդամները, այնուամենայնիվ, կարող են յուրաքանչյուր վկայի ուղղել հարցեր, որոնք, իրենց կարծիքով, կարող են լուսաբանել և ամփոփել ներկայացված ապացույցները կամ անհրաժեշտության սահմաններում ստանալ վկային ցանկացած կերպ առնչվող տեղեկություններ ճշմարտությանը հասնելու նպատակով:
Ներկայացուցիչներն ու պաշտպանները չեն կարող, ո՛չ ընդհատել վկային ցուցմունք տալիս, ո՛չ էլ ուղղակի հարցեր տալ նրան, սակայն նպատակահարմարության դեպքում նրանք կարող են դիմել Նախագահին վկային որոշակի լրացուցիչ հարցեր ուղղելու խնդրանքով։