Գլուխ I. Արբիտրաժային համակարգը
Հոդված 38
Հոդված 38
Իրավական բնույթի հարցերի, մասնավորապես՝ միջազգային կոնվենցիաների մեկնաբանման կամ կիրառման դեպքում արբիտրաժը Պայմանավորվող տերությունների կողմից ճանաչվում է ամենաարդյունավետ և միևնույն ժամանակ ամենաանկողմնակալ միջոցը՝ լուծելու այն վեճերը, որոնք չի հաջողվել լուծել դիվանագիտական ճանապարհով։
Հետևաբար ցանկալի կլինի վերոնշյալ հարցերի շուրջ ծագող վեճերի առնչությամբ Պայմանավորվող տերություններն ըստ անհրաժեշտության և այնքանով, որքանով հանգամանքները թույլ կտան, ունենան արբիտրաժ դիմելու հնարավորություն ։