Գլուխ I. Արբիտրաժային համակարգը
Հոդված 46
Հոդված 46
Այն բանից հետո, երբ կազմվում է տրիբունալը, կողմերը ծանուցում են բյուրոյին դատարանին դիմելու իրենց որոշման մասին՝ ներկայացնելով «Փոխզիջում» [Compromis] և արբիտրների անունները։
Բյուրոն անհապաղ յուրաքանչյուր արբիտրի ներկայացնում է «Փոխզիջումը» և Տրիբունալի մյուս անդամների անունները։
Արբիտրաժային տրիբունալը կողմերի նշանակած օրը հրավիրում է նիստ։ Բյուրոն իրականացնում է նիստի համար անհրաժեշտ միջոցառումները:
Դատարանի անդամներն իրենց պարտականություններն իրականացնելիս և իրենց երկրից դուրս գտնվելիս ունեն դիվանագիտական արտոնություն և իմունիտետ: