Հոդված 49
Հոդված 49
Մշտական վարչական խորհուրդը, որը կազմված է Պայմանավորվող տերությունների՝ Հաագայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներից և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարից, որը հանդես է գալիս որպես Նախագահ, պատասխանատու է Միջազգային բյուրոյի ղեկավարման և հսկողության համար:
Խորհուրդը սահմանում է իր ընթացակարգային կանոնները և բոլոր այլ անհրաժեշտ կանոնակարգումները։
Այն լուծում է Դատարանի գործունեության հետ կապված բոլոր վարչական հարցերը։
Այն ունի լիարժեք վերահսկողություն պաշտոնատար անձանց և Բյուրոյի աշխատակիցների նշանակման, լիազորությունների դադարեցման կամ աշխատանքից ազատման հարցում։
Այն սահմանում է վճարումներն ու աշխատավարձը և վերահսկում ընդհանուր ծախսերը։
Նիստերին պատշաճ կերպով հրավիրված լինելու դեպքում ինն անդամների ներկայությունը բավարար է Խորհրդի քննարկումները վավեր ճանաչելու համար: Որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ։
Խորհուրդը Պայմանավորվող տերություններին անհապաղ ներկայացնում է իր կողմից ընդունված Կանոնակարգը։ Այն վերջիններիս տարեկան Հաշվետվություն է ներկայացնում դատարանի գործունեության, վարչական մարմնի աշխատանքի և ծախսերի մասին։ Հաշվետվությունը պարունակում է նաև տերությունների կողմից 43-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերությունների համաձայն Բյուրոյին ներկայացված փաստաթղթերի բովանդակությունը: