Հոդված 53
Հոդված 53
Մշտական դատարանն իրավասու է կազմելու «Փոխզիջում», եթե կողմերը համաձայնում են դիմել իրեն այդ նպատակով։
Դատարանն ունի նույն իրավասությունը նույնիսկ կողմերից միայն մեկի դիմելու պարագայում, երբ դիվանագիտական ուղիներով համաձայնության հասնելու բոլոր փորձերը ձախողվել են, այն վեճի դեպքում, որը՝
1. նախատեսված է սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո կնքված կամ թարմացված ընդհանուր Արբիտրաժային պայմանագրով, որը յուրաքանչյուր վեճի համար նախատեսում է «Փոխզիջում» և ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի բացառում «Փոխզիջում» կազմելու լիազորությունը Դատարանի իրավասությունների շրջանակից։ Վեճի կողմը մշտական դատարան չի կարող դիմել, եթե հակառակ կողմը հայտարարում է վեճի՝ իր կարծիքով պարտադիր արբիտրաժային ընթացակարգով չքննվող վեճերի դասին պատկանելու մասին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Արբիտրաժային պայմանագրով Արբիտրաժային տրիբունալին իրավասություն է շնորհվում լուծելու այս լրացուցիչ հարցը։
2. Այն վեճը, որը ծագել է մի տերության կողմից մյուս տերությանը ներկայացված՝ իր քաղաքացիներին առնչվող պայմանագրային պարտքի պահանջով, որի լուծման համար ընդունվել է արբիտրաժի մասին առաջարկությունը։
Այս առաջարկությունը կիրառելի չէ, եթե դրա ընդունումը ենթադրում է «Փոխզիջում» կազմելու մեկ այլ ձև։