Գլուխ I. Արբիտրաժային համակարգը
Հոդված 76
Հոդված 76
Երրորդ Պայմանավորվող տերության տարածքում Տրիբունալի կողմից իրականացվող բոլոր ծանուցումների մասով Տրիբունալն ուղղակիորեն դիմում է նշված պետության կառավարությանը: Նույն կանոնը կիրառվում է ապացույց ձեռք բերելու նպատակով տեղում ձեռնարկվող քայլերի դեպքում։
Այդ նպատակով առաջադրված պահանջները կատարվում են այնքանով, որքանով թույլ են տալիս հայցվող տերության տիրապետության տակ գտնվող՝ ներպետական իրավունքով սահմանված միջոցները: Դրանք չեն կարող մերժվել, քանի դեռ տվյալ տերությունը չի համարում, որ դրանք կարող են խաթարել իր ինքնիշխան իրավունքները կամ անվտանգությունը։
Դատարանը նաև մշտապես իրավասու է գործելու այն տերության միջոցով, որի տարածքում այն գտնվում է։