Անցնել բովանդակությանը
Գլուխ I. Արբիտրաժային համակարգը

Հոդված 83

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 83

Կողմերը կարող են «Փոխզիջման» միջոցով իրենց վերապահել Արբիտրաժային վճռի վերանայում պահանջելու իրավունք: Այս դեպքում, եթե այլ բան համաձայնեցված չէ, վերանայման պահանջը պետք է ներկայացվի Արբիտրաժային վճիռը կայացրած Տրիբունալին։ Դա կարող է արվել միայն որոշ նոր փաստերի հայտնաբերման հիմքով, որոնք Արբիտրաժային վճռի կայացման հարցում կարող են դիտվել որոշիչ ազդեցություն ունեցող փաստեր, և մինչ լսումների ավարտը հայտնի չեն եղել Տրիբունալին ու վերանայում պահանջող կողմին:

Վերանայման վարույթ կարող է հարուցվել միայն Տրիբունալի որոշմամբ, որն ուղղակիորեն արձանագրում է նոր փաստի առկայությունը՝ դրանում ճանաչելով նախորդ պարբերության մեջ նկարագրված բնույթը, և այդ հիմքով պահանջը հայտարարում ընդունելի։

«Փոխզիջմամբ» սահմանվում է վերանայման պահանջի ներկայացման ժամկետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։