Հոդված 30. Պետական վերահսկողությունը թիկնապահական և պահնորդական գործունեության նկատմամբ
Հոդված 30. Պետական վերահսկողությունը թիկնապահական և պահնորդական գործունեության նկատմամբ
1. Մասնավոր պահնորդական կազմակերպությունների` սույն օրենքով նախատեսված գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնում է Լիազոր մարմինը:
2. Լիազոր մարմինը հսկողությունն իրականացնում է լիցենզավորման մասին և զենքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև այլ օրենքներով նախատեսված իր լիազորությունների շրջանակում:
3. Լիցենզավորման մասին և զենքի մասին օրենսդրությամբ և սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելիս Լիազոր մարմինն իրավունք ունի մասնավոր պահնորդական կազմակերպությունում, ինչպես նաև պահնորդական ծառայություններ մատուցելու վայրում, բացառությամբ բնակարանների և բնակարանի հավասարեցված վայրերի, իրականացնելու ստուգումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Մասնավոր պահնորդական կազմակերպությունները յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը, Լիազոր մարմին են ներկայացնում կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որի ձևը և դրանում ներառվող տեղեկությունների ցանկը սահմանում է Լիազոր մարմինը:
5. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից օբյեկտները պահպանելու կարգը և պայմանները սահմանում է Լիազոր մարմինը:
(30-րդ հոդվածը փոփ., լրաց. 18.04.25 ՀՕ-93-Ն)
(18.04.25 ՀՕ-93-Ն օրենքն ունի անցումային դրույթ)