Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության որակի, ուսուցման, գնահատման, ինչպես նաև կրթության կազմակերպման կանոնադրական պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպման ու իրականացման հետ կապված հարաբերությունները հանրակրթության և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության բնագավառում, սահմանում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության (այսուհետ` տեսչություն) խնդիրները և լիազորությունների շրջանակը: