Հոդված 9. Լիազոր մարմնում հաշվառման պարտականությունը
Հոդված 9. Լիազոր մարմնում հաշվառման պարտականությունը
(վերնագիրը խմբ. 03.06.21 ՀՕ-253-Ն, 03.07.25 ՀՕ-261-Ն)
1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է լիցենզավորմանը (նշանակմանը, որակավորմանը կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) կամ լիցենզավորման պահանջ նախատեսված չլինելու դեպքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված գործունեության իրականացումն սկսելուն հաջորդող մեկամսյա ժամկետում հաշվառվել լիազոր մարմնում՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:
2. Տրաստի կառավարիչը կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձը, որը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում կամ կառավարում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույք, բնակություն հաստատելուն կամ համապատասխան գույքի կառավարումն սկսելուն հաջորդող եռամսյա ժամկետում պարտավոր է հաշվառվել լիազոր մարմնում՝ լիազոր մարմնի սահմանած կարգով։
(9-րդ հոդվածը խմբ., փոփ. 03.06.21 ՀՕ-253-Ն, խմբ. 03.07.25 ՀՕ-261-Ն)
(03.07.25 ՀՕ-261-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)