Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակների համար.

1. «Ներդրում» տերմինը նշանակում է սեփականության ցանկացած ձև, որը ներդրված է սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո մի Պայմանավորվող կողմի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, եթե այդ ներդրումը կատարվել է վերջինիս օրենսդրության և կանոնակարգերի համաձայն, և կներառի, մասնավորապես, բայց ոչ բացառապես`

ա) շարժական և անշարժ գույք, «in rem» իրավունքը, ինչպես նաև այլ գույքային իրավունքներ, որոնցից են պարտապանի գույքի վրա կալանք դնելու իրավունքը, գրավը և հիպոթեքը,

բ) բաժնետոմսեր, պարտքի հանձնառություններ, արժեթղթեր կամ ընկերություններում մասնակցության այլ ձևեր և ցանկացած այլ վարկային միջոցներ, ինչպես նաև պետական ապահովագրեր,

գ) դրամական պահանջներ կամ ներդրումներին վերաբերող տնտեսական արժեք ունեցող գործողություններ, ինչպես նաև կրկնակի ներդրումների հետ կապված եկամուտներ և կապիտալից ստացված եկամուտներ,

դ) հեղինակային իրավունքներ, առևտրական ապրանքանիշեր, արտոնագրեր, արդյունաբերական ձևավորում և այլ մտավոր ու արդյունաբերական սեփականության իրավունքներ, «նոու-հաու», առևտրական գաղտնիքներ, առևտրական անուններ և բարի համբավ,

ե) ցանկացած տնտեսական իրավունք, որը բխում է օրենքից կամ պայմանագրից, ցանկացած արտոնություն և կոնցեսիայի իրավունք, որոնք տրամադրված են տնտեսական գործունեության ոլորտում առկա դրույթների համաձայն, ներառյալ բնական պաշարների հետախուզման, արդյունահանման և շահագործման իրավունքը,

զ) սկզբնական ներդրումների արժեքի ցանկացած ավելացում: Ներդրումների ձևերին վերաբերող որևէ փոփոխություն չի ենթադրում դրանց բուն էության փոփոխությունը:

2. «Ներդրող» տերմինը նշանակում է Պայմանավորվող կողմի ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը ուղղակի կամ իր ներկայացուցիչների միջոցով ներդրում է կատարում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

3. «Ֆիզիկական անձ» տերմինը Պայմանավորվող կողմերի համար նշանակում է ցանկացած ֆիզիկական անձ, որը, տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան, հանդիսանում է վերջինիս քաղաքացի:

4. «Իրավաբանական անձ» տերմինը Պայմանավորվող կողմերի համար նշանակում է ցանկացած կազմակերպություն, որը հիմնադրվել կամ այլ կերպ կազմավորվել է Պայմանավորվող կողմերից մեկի օրենսդրության համաձայն, ունի իր գլխավոր ներկայացուցչությունը Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում և ճանաչված է վերջինիս կողմից:

5. «Եկամուտ» տերմինը նշանակում է դրամական եկամուտներ, որոնք ստացվել են ներդրումների շնորհիվ և մասնավորապես, բայց ոչ բացառապես ներառում են եկամուտներ, շահույթ, կապիտալից ստացված եկամուտներ, շահաբաժին, տոկոսաբաժին, հոնորարներ և վճարումների ցանկացած այլ ձևեր` դրամով և բնեղենով:

6. «Տարածք» տերմինը նշանակում է, բացի ցամաքային սահմանների շրջանակներում ընդգրկված գոտիներից, նաև «ծովային գոտիներ»: Վերջինս ներառում է ծովային և ծովի հատակի գոտիները, որոնց նկատմամբ Պայմանավորվող կողմերը իրականացնում են ինքնիշխանություն, ինքնիշխան իրավունքներ կամ իրավասություններ միջազգային իրավունքին համապատասխան:

7. «Ներդրումների մասին համաձայնագիր» նշանակում է ներդրումներին վերաբերող մի Պայմանավորվող կողմի (կամ նրա լիազոր գործակալությունների կամ ներկայացուցչությունների) և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև համաձայնագիր:

8. «Մուտքի իրավունքը» մի Պայմանավորվող կողմի ներդրողին շնորհված իրավունքն է` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ներդրումներ կատարելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։