Հոդված 11. Այլ դրույթների կիրառում
Հոդված 11. Այլ դրույթների կիրառում
1. Եթե որևէ հարց կարգավորվում է միաժամանակ սույն Համաձայնագրի, Պայմանավորվող կողմերի ստորագրած այլ միջազգային համաձայնագրերի կամ ընդհանուր միջազգային իրավունքի դրույթներով, ապա Պայմանավորվող կողմերի և դրանց ներդրողների նկատմամբ կկիրառվեն առավել բարենպաստ դրույթները:
2. Եթե մի Պայմանավորվող կողմի վերաբերմունքը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների նկատմամբ, իր օրենսդրության, այլ դրույթների, հատուկ պայմանագրի, ներդրումների հետ կապված լիազորությունների կամ համաձայնագրի համաձայն, առավել բարենպաստ է, քան սույն Համաձայնագրով նախատեսվածը, ապա կկիրառվի առավել բարենպաստ ռեժիմը:
Եթե ներդրումներ կատարելուց հետո այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունում, որի տարածքում կատարվել է ներդրումը, տեղի է ունեցել ներդրումների պաշտպանությանը վերաբերող պայմանների փոփոխություն, ապա նախկին օրենսդրությամբ նախատեսված ներդրումների պաշտպանությանը վերաբերող դրույթները չեն գործի: