Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Ներդրումների հետ կապված կապիտալը, եկամուտները և շահույթը հետ վերադարձնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Ներդրումների հետ կապված կապիտալը, եկամուտները և շահույթը հետ վերադարձնելը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կերաշխավորի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին վերաբերող գումարների արտահանումը, առանց չպատճառաբանված ուշացման, ցանկացած փոխարկելի տարադրամով: Նման փոխանցումները մասնավորապես, բայց ոչ բացառապես կներառեն`

ա) կապիտալ և ավելացված կապիտալ, ներառյալ ներդրումների աճին և պահպանմանը ուղղված կրկնակի ներդրումների հետ կապված եկամուտները,

բ) մաքուր եկամուտ, շահաբաժին, հոնորարներ, վճարներ, շահույթ և այլ եկամուտներ,

գ) ներդրումների ամբողջական կամ մասնակի վաճառքից կամ ամբողջական կամ մասնակի լուծարումից առաջացած եկամուտներ,

դ) մի Պայմանավորվող կողմի քաղաքացիներին վճարվող վարձատրություն և վճարումներ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` ներդրումների հետ կապված աշխատանքի և ծառայությունների կատարման համար գործող օրենսդրությամբ նախատեսվող գումարներով և միջոցներով:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների համար կստեղծի համապատասխան պայմաններ` ներդրումների հետ կապված փոխառությունների հատուցման դրամական միջոցների և տոկոսների հետ կապված վճարների փոխանցման համար, առանց չհիմնավորված ուշացման, ցանկացած փոխարկելի տարադրամով:

3. Չսահմանափակելով սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի գործողության շրջանակները, Պայմանավորվող կողմերը սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված փոխանցումների նկատմամբ կկիրառեն նույն բարենպաստ ռեժիմը, որը տարածվում է երրորդ պետությունների ներդրողների ներդրումների նկատմամբ այն դեպքում, եթե վերջինս առավել բարենպաստ է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։