Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Ազգային ռեժիմ և առավել բարենպաստ ռեժիմ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Ազգային ռեժիմ և առավել բարենպաստ ռեժիմ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքի սահմաններում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից կատարված ներդրումների և դրանց հետ կապված եկամուտների նկատմամբ կկիրառի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան իր սեփական ներդրողների կամ երրորդ պետությունների ներդրողների ներդրումներին և դրանց հետ կապված եկամուտներին տրամադրված ռեժիմն է:

2. Եթե այն միջազգային պարտավորությունները, որոնք գործում են կամ ապագայում կգործեն, ներառում են ընդհանուր կամ հատուկ կանոններ, որոնք իրավունք են տալիս մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ կիրառել առավել բարենպաստ ռեժիմ, քան նախատեսված է սույն Համաձայնագրով, ապա կգործեն վերոհիշյալ կանոնները:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն տարածվում այն արտոնությունների և առավելությունների վրա, որոնք մի Պայմանավորվող կողմը կարող է տրամադրել երրորդ երկրների ներդրողներին, որոնք անդամակցում են մաքսային կամ տնտեսական միությանը, ընդհանուր շուկային, ազատ առևտրի գոտուն, ռեգիոնալ կամ ենթատարածաշրջանային համաձայնագրին, միջազգային բազմակողմ տնտեսական համաձայնագրին կամ այն համաձայնագրերին, որոնք նախատեսում են երկակի հարկումից խուսափում կամ սահմանամերձ առևտրի հեշտացում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։