Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Համաձայնագրի գործողության ժամկետը և դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Համաձայնագրի գործողության ժամկետը և դադարեցումը

1. Սույն Համաձայնագիրը կգործի 12-րդ հոդվածով նախատեսված ծանուցման օրվանից տասը տարվա ընթացքում և ուժի մեջ կմնա յուրաքանչյուր հաջորդ հինգ տարիների համար, մինչև Պայմանավորվող կողմերից մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն մեկ տարի առաջ գրավոր ծանուցի սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:

2. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում նախքան Համաձայնագրի դադարեցումը 14-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն կատարված ներդրումների նկատմամբ 1-11-րդ հոդվածների դրույթները ուժի մեջ կմնան, սույն Համաձայնագրի գործողության ժամկետը դադարեցնելու օրվանից սկսած, առաջիկա հինգ տարիների ընթացքում:

Կատարված է Հռոմ քաղաքում 1998 թվականի հուլիսի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իտալերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Ա ր ձ ա ն ա գ ր ու թ յ ու ն

Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին Համաձայնագրի` Պայմանավորվող կողմերը համաձայնեցին հետևյալ կետերի շուրջ, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

1. Ներդրումների հետ կապված գործունեություն

Սույն Համաձայնագրի դրույթները կկիրառվեն նաև ներդրումների հետ առնչվող ցանկացած գործունեության նկատմամբ:

Այդ գործունեությունը կներառի, մասնավորապես, բայց ոչ բացառապես, տնտեսական գործունեություն ծավալելու համար ընկերությունների, բաժանմունքների, գործակալությունների, գրասենյակների, գործարանների և այլ հաստատությունների կազմակերպումը, հսկողությունը, կառավարումը, օժանդակությունը և լուծարումը, պայմանագրերի նախապատրաստումը և կատարումը, սեփականության բոլոր ձևերի, ներառյալ մտավոր սեփականության ձեռքբերումը, օգտագործումը, պաշտպանությունը և սեփականությունից զրկումը, ֆոնդերի փոխառումը, բաժնետոմսերի և այլ արժեթղթերի գնումը, ձևակերպումը և վաճառքը, տարադրամի գնումը ապրանքների ներմուծման համար:

2. 2-րդ հոդվածի վերաբերյալ

ա) Պայմանավորվող կողմը (կամ նրա գործակալությունները, կամ ներկայացուցչությունները) կարող են վերապահում կատարել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների նկատմամբ, որոնք, ազգային շահերից ելնելով, ներդրումներ են կատարում մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում, կամ ներդրումների մասին համաձայնագրի նկատմամբ, որը կկարգավորի ներդրումների հետ կապված իրավահարաբերությունները:

բ) Պայմանավորվող կողմերը չեն ներկայացնի ներդրումների ստեղծմանը, ընդլայնմանը կամ երկարաձգմանը վերաբերող որևէ պայման, որը ենթադրում է ներքին և արտաքին շուկաներում արտադրանքի վաճառքի որևէ սահմանափակում, տեղում ապրանքների ձեռքբերում կամ այլ նման պայմաններ:

գ) Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կնախատեսի արդյունավետ միջոցներ` ներդրումների և ներդրումների վերաբերյալ համաձայնագրի առնչությամբ պահանջների պաշտպանության և իրավունքների իրականացման համար:

դ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի քաղաքացիները, որոնք ներդրումներին վերաբերող աշխատանք են կատարում, սույն Համաձայնագրի համաձայն, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, պետք է, ընդունող Պայմանավորվող կողմերի օրենսդրության համաձայն, ունենան համարժեք աշխատանքային պայմանների իրավունք իրենց մասնագիտական գործունեության իրականացման համար:

ե) Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն, իր օրենսդրության և կանոնակարգերի համաձայն, կկարգավորի իր տարածք մյուս Պայմանավորվող կողմի այն քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների մուտքի, այնտեղ մնալու, աշխատելու և տեղաշարժվելու հետ կապված խնդիրները, որոնք, սույն Համաձայնագրի համաձայն, ներդրումներին վերաբերող գործունեություն են իրականացնում:

զ) Պայմանավորվող կողմերից մեկի օրենսդրության և կանոնակարգերի համաձայն հիմնադրված իրավաբանական անձանց սեփականատեր հանդիսացող կամ հսկողություն իրականացնող մյուս Պայմանավորվող կողմի ներդրողները, անկախ իրենց ազգային պատկանելիությունից, կարող են այնտեղ զբաղեցնել բարձր վարչական պաշտոններ` համաձայն ընդունող Պայմանավորվող կողմի օրենսդրության:

3. 3-րդ հոդվածի վերաբերյալ

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում բոլոր այն գործողություններին, որոնք կապված են հումքի, մշակված նյութերի, էներգիայի, վառելիքի և արտադրության միջոցների ձեռքբերման, վաճառքի և փոխադրման հետ, ինչպես նաև դրանց հետ կապված և սույն Համաձայնագրով նախատեսված ներդրումներին առնչվող ցանկացած այլ գործողություններին պետք է տրամադրվի ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան այն, որը տրամադրվել է երրորդ պետությունների ներդրողների կողմից ձեռնարկված նման գործողություններին և նախաձեռնություններին:

4. 5-րդ հոդվածի վերաբերյալ

Ցանկացած միջոցառում, որը ձեռնարկվում է մի Պայմանավորվող կողմի տարածքում կատարված ներդրումների նկատմամբ և էական վնաս է հասցնում ներդրումներին վերաբերող ֆինանսական աղբյուրներին, ներդրումների արժեքին, ինչպես նաև այլ միջոցառումները, որոնք ունեն հավասարազոր ազդեցություն, կդիտվեն որպես 5-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված միջոցառումներից մեկը:

5. 9-րդ հոդվածի վերաբերյալ

9-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` արբիտրաժային դատավարությունը կկատարվի ՄԱԿ-ի Միջազգային առևտրական իրավունքի հանձնաժողովի հաշտեցման (UNCITRAL) մասին չափանիշների, ինչպես նաև հետևյալ դրույթներին համապատասխան`

ա) միջնորդ դատարանը պետք է կազմված լինի երեք դատավորից.

այն դեպքում, եթե նրանք Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի չեն, ապա պետք է լինեն այն պետությունների քաղաքացիներ, որոնց հետ դիվանագիտական հարաբերություններ ունեն Պայմանավորվող կողմերը:

Անհրաժեշտության դեպքում դատավորների նշանակումը, UNCITRAL-ի կանոններին համապատասխան, կատարվում է Ստոկհոլմի պալատի Արբիտրաժային ինստիտուտի նախագահի կողմից` նրա իրավասությունների շրջանակներում: Դատավարությունը տեղի կունենա Ստոկհոլմում, եթե Կողմերի միջև այլ համաձայնություն չլինի:

բ) Իր որոշումը կայացնելիս ամեն անգամ միջնորդ դատարանը կղեկավարվի նաև սույն Համաձայնագրի դրույթներով, ինչպես նաև Պայմանավորվող կողմերի կողմից ճանաչված միջազգային իրավունքի սկզբունքներով:

Միջնորդ դատարանի կայացրած որոշումների ճանաչումը և կատարումը Պայմանավորվող կողմերի տարածքում ապահովվում է այդ Կողմերի ազգային օրենսդրությամբ, ինչպես նաև այն միջազգային կոնվենցիաների համաձայն, որոնց անդամակցում են Պայմանավորվող կողմերը:

Կատարված է Հռոմ քաղաքում 1998 թ. հուլիսի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իտալերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի դեկտեմբերի 12-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։