Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Փոխանցման ընթացակարգերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Փոխանցման ընթացակարգերը

1. 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներում հիշատակված միջոցների փոխանցումները պետք է կատարվեն առանց չհիմնավորված ուշացումների, ազատ փոխարկելի տարադրամով և, բոլոր դեպքերում, վեց ամսվա ընթացքում` սկսած այն պահից, երբ կատարված են բոլոր հարկային պարտավորությունները:

Բոլոր փոխանցումները պետք է իրականացվեն այն պահին սահմանված արժութային ընթացագնին համապատասխան, երբ ներդրողը կհայտնի իր ցանկությունը փոխանցում կատարելու մասին, բացառությամբ 5-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված դրույթների, որոնք առնչվում են 5-րդ հոդվածի 2-րդ կետում հիշատակված տարադրամի գործող ընթացագնին վերաբերող միջոցառումներին:

2. Նախորդ կետում նշված հարկային պարտավորությունները համարվում են կատարված այն դեպքում, եթե ներդրողը կատարում է այն Պայմանավորվող կողմի օրենքով նախատեսված ընթացակարգերը, որի տարածքում կատարվել է ներդրումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։