Հոդված 2. Ներդրումների խրախուսում և պաշտպանություն
Հոդված 2. Ներդրումների խրախուսում և պաշտպանություն
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, իր օրենսդրությանը համապատասխան, կխրախուսի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին` իր տարածքում ներդրումներ կատարելու համար:
2. Պայմանավորվող կողմերից մեկի ներդրողները պետք է, մյուս Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, վերջինիս տարածքում ներդրումներին առնչվող գործունեություն իրականացնելու իրավունք ունենան, որը պետք է ոչ պակաս բարենպաստ լինի, քան այն, որը շնորհվում է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետով:
3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կապահովի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ արդարացի և իրավահավասար վերաբերմունք:
Պայմանավորվող կողմերը կապահովեն, որ իրենց տարածքում մյուս Պայմանավորվող կողմի կատարած ներդրողների ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, ձևափոխման, տիրապետման կամ բաշխման, ինչպես նաև իրավաբանական անձանց, մասնավորապես, բայց ոչ բացառապես, ընկերությունների և ձեռնարկությունների նկատմամբ, որոնցում կատարվել են այդ ներդրումները, չկիրառվեն անարդար կամ խտրական միջոցներ:
4. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, իր օրենսդրությանը և յուրաքանչյուր առանձին ներդրողի նկատմամբ իր կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան, իր տարածքում կստեղծի և կապահովի բարենպաստ տնտեսական և իրավական պայմաններ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները խրախուսելու համար: