Հոդված 9. Պայմանավորվող կողմերի և ներդրողների միջև վեճերի կարգավորում
Հոդված 9. Պայմանավորվող կողմերի և ներդրողների միջև վեճերի կարգավորում
1. Պայմանավորվող կողմերից մեկի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև կատարած ներդրումների առնչությամբ ծագած որևէ վեճ, ներառյալ փոխհատուցման գումարներին վերաբերող վեճերը, հնարավորության սահմաններում կկարգավորվեն բարեկամաբար:
2. Այն դեպքում, երբ ներդրողը և Պայմանավորվող կողմերից մեկը ներդրումների մասին համաձայնագրի վերաբերյալ վերապահում է կատարում, ապա կիրառվում է այդպիսի ներդրումներին վերաբերող համաձայնագրում նախատեսված ընթացակարգը:
3. Եթե այդպիսի վեճը գրավոր ծանուցման պահից 6 ամսվա ընթացքում չլուծվի բարեկամաբար, ապա ներդրողի ընտրությամբ այն կարող է ներկայացվել`
ա) Պայմանավորվող կողմերի տարածքային դատարան,
բ) «ad hoc» միջնորդ դատարան` ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հաշտեցման մասին կանոնների համաձայն: Ընդունող Կողմը պարտավոր է ընդունել միջնորդ դատարանի որոշումը,
գ) ներդրումների վերաբերյալ վեճերի լուծման Միջազգային կենտրոն, որը հիմնված է «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումների հետ կապված վեճերի լուծման մասին» 1965 թվականի մարտի 18-ի Վաշինգտոնի կոնվենցիայի համաձայն, եթե երկու Պայմանավորվող կողմերը միացել են կամ կմիանան այդ կոնվենցիային:
4. Պայմանավորվող կողմերը կխուսափեն դիվանագիտական ուղիներով արբիտրաժային կամ դատական ընթացակարգերին վերաբերող որևէ հարցի շուրջ բանակցելուց, եթե Պայմանավորվող կողմերից մեկը չի կատարել միջնորդ դատարանի կամ տարածքային դատարանի որոշումները դրանցով սահմանված ժամկետներում կամ տվյալ գործին վերաբերող միջազգային կամ ներքին օրենքներով սահմանված ժամկետներում: