Հոդված 4. Փոխհատուցում կորուստների կամ վնասների դիմաց
Հոդված 4. Փոխհատուցում կորուստների կամ վնասների դիմաց
Եթե մի Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վնասվում կամ կորչում են վերջինիս տարածքում ծագած պատերազմի կամ այլ զինված հակամարտության, ծայրահեղ իրավիճակների, քաղաքացիական կամ այլ նմանատիպ իրադարձությունների հետևանքով, ապա այն Պայմանավորվող կողմը, որի տարածքում կատարված են ներդրումները, հասցված վնասներին համապատասխան փոխհատուցում է` անկախ նրանից` վնասը կառավարությունն է պատճառել, թե ոչ:
Փոխհատուցումները պետք է լինեն ազատ փոխանցելի և կատարվեն առանց ուշացման: Բոլոր դեպքերում մի Պայմանավորվող կողմի ներդրողներին կտրամադրվի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին կամ որևէ երրորդ երկրի ներդրողներին տրամադրված ռեժիմն է: