Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Օտարում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օտարում

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում չպետք է «de jure» կամ «de facto» օտարվեն կամ ենթարկվեն այնպիսի միջոցառումների, որոնք կունենան ազգայնացման կամ բռնագրավմանը հավասարազոր ազդեցություն (այսուհետ` օտարում) բացի այն դեպքերից, երբ դա կատարվում է հասարակական նպատակների համար կամ ազգային շահերից ելնելով:

Օտարումը պետք է կատարվի օրենքի համաձայն, ոչ խտրական սկզբունքով, արագ, արդյունավետ և համապատասխան փոխհատուցմամբ:

Նման փոխհատուցումը պետք է հաշվարկվի օտարված ներդրման շուկայական արժեքին համապատասխան` օտարում կատարելու որոշման մասին հայտարարելուց անմիջապես առաջ:

Վերոհիշյալ փոխհատուցումը պետք է իրականացվի օտարման մասին որոշումը հայտարարելուց անմիջապես առաջ գործող արժութային ընթացագնով:

Փոխհատուցումը պետք է ներառի տոկոսադրույք, որը հաշվարկված կլինի ԼԻԲՕՐ-ի հիման վրա օտարման պահից մինչև վճարման օրը, պետք է կատարվի առանց ուշացման և, բոլոր դեպքերում, երեք ամսվա ընթացքում, պետք է լինի արդյունավետ իրականացվող, ազատ փոխանցելի և վճարվի ազատ փոխարկելի տարադրամով:

2. Պայմանավորվող կողմերի միջև ներդրողի փոխհատուցման գումարի վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում վերջինս որպես հիմք պետք է ընդունի այն չափանիշները, որոնք սահմանված են ներդրումներին վերաբերող փաստաթղթերում:

3. Սույն հոդվածի դրույթները գործում են նաև այն դեպքում, երբ մի Պայմանավորվող կողմը օտարում է այն ընկերության միջոցները, որը միավորվել կամ հաստատվել է վերջինիս օրենքի համաձայն, և որում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողները ունեն իրենց բաժնետոմսերը:

Այն դեպքում, երբ օտարման օբյեկտը Հայաստանի և Իտալիայի ներդրողների կողմից համատեղ հիմնված իրավաբանական անձ է, ապա ներդրման շրջանառության ընթացքում ներդրողի փայաբաժնի ավելացումը կլինի ոչ պակաս, քան կապիտալի ավելացումից, վերագնահատումից, չբաշխված շահույթից և պահուստային ֆոնդերից ավելացված սկզբնական արժեքն է, և կկրճատվի կապիտալի նվազեցման և կորուստների չափով:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողը, տեղեկանալով, որ իր ներդրումները ամբողջությամբ կամ մասամբ ենթակա են օտարման, իրավունք կունենա դիմելու մյուս Պայմանավորվող կողմի իրավասու դատական կամ վարչական մարմիններին` պարզաբանելու համար, թե ինչքանով են ձեռնարկված միջոցները համապատասխանում տեղի ունեցած դեպքին, և, եթե դա այդպես է, ապա ինչքանով է նախատեսված փոխհատուցումը համապատասխանում սույն Համաձայնագրի դրույթներին և միջազգային իրավունքի սկզբունքներին, ինչպես նաև այլ համապատասխան հարցերը լուծելու համար:

5. Փոխհատուցումը կարող է վճարվել այն տարադրամով, որով կատարվել է ներդրումը օտարերկրյա ներդրողի կողմից, եթե այդ տարադրամը ազատ փոխարկելի է, կամ ներդրողին հարմար այլ տարադրամով:

Փոխհատուցումը պետք է լինի ազատ փոխանցելի:

6. Սույն հոդվածի դրույթները վերաբերում են ինչպես ներդրումից առաջացած եկամուտներին, այնպես էլ դրա վերացման հետ կապված միջոցառումներին:

7. Եթե սեփականության օտարման հետևանքով ամբողջ գույքը կամ դրա մի մասը չի իրացվել, ապա սեփականատերը կամ նրա ներկայացուցիչը իրավունք ունի նորից գնել այն շուկայական գներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։