Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Ավիացիոն անվտանգություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Ավիացիոն անվտանգություն

1. Միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան` Կողմերը հաստատում են միմյանց նկատմամբ ստանձնած իրենց պարտավորությունը անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը պաշտպանելու մասին: Չսահմանափակելով իրենց իրավունքների ու պարտավորությունների ընդհանուր կիրառելիությունն ըստ միջազգային իրավունքի` Կողմերը կգործեն 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված` Օդանավերում կատարվող հանցագործությունների և որոշ այլ գործողությունների մասին Կոնվենցիայի, 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված` Օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարելու մասին Կոնվենցիայի, 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված` Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարելու մասին Կոնվենցիայի և 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված դրա Լրացուցիչ արձանագրության դրույթներին համապատասխան:

2. Կողմերը խնդրանքի դեպքում միմյանց ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն քաղաքացիական օդանավերի ապօրինի զավթման գործողությունները և օդանավերի, դրանց ուղևորների, անձնակազմերի, օդանավակայանների և օդագնացության միջոցների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք կանխելու համար:

3. Կողմերն իրենց հարաբերություններում գործում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության սահմանած և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի Հավելվածներում նախատեսված ավիացիոն անվտանգության դրույթներին համապատասխան` այնքանով, որքանով այդ անվտանգության դրույթները կիրառելի են Կողմերի նկատմամբ: Նրանք կպահանջեն, որ օդանավերը սպասարկող անձնակազմը, որի գործունեության հիմնական վայրը կամ մշտապես գտնվելու վայրը գտնվում է նրանց պետությունների տարածքում, և իրենց պետությունների տարածքում գտնվող օդանավակայանները սպասարկող անձնակազմը գործեն ավիացիոն անվտանգության այդ դրույթներին համապատասխան:

4. Յուրաքանչյուր Կողմ համաձայնում է, որ մյուս Կողմը կարող է օդանավերն սպասարկող անձնակազմից պահանջել կատարել սույն հոդվածի 3-րդ կետում հիշատակված ավիացիոն անվտանգության դրույթներն ու պահանջները, որոնք այդ մյուս Կողմի կողմից նախատեսվում են իր պետության տարածք մուտք գործելու, մեկնելու և իր տարածքի սահմաններում գտնվելու համար: Յուրաքանչյուր Կողմ կապահովի պատշաճ միջոցների արդյունավետ կիրառում իր պետության տարածքում օդանավերը պաշտպանելու և մինչև օդանավ նստելը կամ բեռնումը և դրանց ընթացքում ուղևորներին, անձնակազմին, ձեռնածանրոցները, բեռները, ուղեբեռը և օդանավի պաշարները ստուգելու համար: Յուրաքանչյուր Կողմ բարյացակամաբար է քննում կոնկրետ սպառնալիքի առնչությամբ մյուս Կողմի` անվտանգության խելամիտ հատուկ միջոցներ ձեռնարկելու ցանկացած խնդրանք:

5. Երբ առկա է միջադեպ կամ միջադեպի սպառնալիք` կապված քաղաքացիական օդանավի ապօրինի զավթման կամ օդանավերի, դրանց ուղևորների ու անձնակազմերի, օդանավակայանների կամ օդագնացության միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունների հետ, Կողմերը միմյանց օգնություն կցուցաբերեն` կապը դյուրացնելու և նման միջադեպի կամ դրա սպառնալիքի արագ ու անվտանգ կասեցման նպատակով այլ համապատասխան միջոցներ ձեռնարկելու միջոցով:

6. Եթե Կողմերից մեկը չի կատարում սույն հոդվածով նախատեսված ավիացիոն անվտանգության դրույթները, ապա մյուս Կողմի ավիացիոն իշխանությունները այդ Կողմի ավիացիոն իշխանություններից կարող են պահանջել անհապաղ խորհրդակցությունների անցկացում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։