Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Տրամադրված իրավունքների չեղյալ հայտարարումը և գործողության դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Տրամադրված իրավունքների չեղյալ հայտարարումը և գործողության դադարեցումը

1. Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի չեղյալ հայտարարել շահագործման թույլտվությունը կամ ժամանակավորապես դադարեցնել սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված իրավունքներից օգտվելը, որոնք տրամադրված են մյուս Կողմի նշանակած ավիաընկերությանը, կամ պահանջել այնպիսի պայմանների կատարում, որոնք նա անհրաժեշտ կհամարի այդ իրավունքներից օգտվելիս` հետևյալ դեպքերում.

ա) եթե նա համոզված չէ, որ այդ ավիաընկերության առավելապես տիրապետումը կամ իրական հսկողությունը պատկանում է այդ ավիաընկերությանը նշանակած Կողմին կամ նրա քաղաքացիներին,

բ) եթե այդ ավիաընկերությունը չի պահպանում այն Կողմի պետության օրենքներն ու կանոնները, որը տրամադրել է այդ իրավունքները,

գ) եթե ավիաընկերությունը որևէ այլ կերպ չի պահպանում սույն Համաձայնագրով նախատեսված պայմանները:

2. Եթե անհապաղ չեղյալ հայտարարելը, ժամանակավոր դադարեցումը կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանները կատարելու պահանջը անհրաժեշտ չեն օրենքների ու կանոնների հետագա խախտումները կանխելու համար, ապա այդ իրավունքը կօգտագործվի միայն մյուս Կողմի հետ խորհրդակցելուց հետո: Այդպիսի խորհրդակցությունները պետք է սկսվեն խորհրդակցություններ անցկացնելու հարցում ստանալու օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում, եթե Կողմերի միջև ձեռք չբերվի այլ համաձայնություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։