Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Մաքսային տուրքերից և այլ վճարներից ազատելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Մաքսային տուրքերից և այլ վճարներից ազատելը

1. Յուրաքանչյուր Կողմի նշանակած ավիաընկերությունների միջազգային փոխադրումների համար օգտագործվող օդանավը, ինչպես նաև դրա հաշվեցուցակային սարքավորումները, վառելիքի պաշարները, քսանյութերը և օդանավի պաշարները (ինչպիսիք են պատրաստի իրերը, ներառյալ հուշանվերները, սննդամթերքը, խմիչքը և ծխախոտը), որոնք գտնվում են այդ օդանավում, մյուս Կողմի պետության տարածք ժամանելուց հետո կազատվեն բոլոր մաքսային տուրքերից, ստուգման վճարներից և այլ տուրքերից ու հարկերից, եթե նման սարքավորումները և պաշարները մնում են օդանավում մինչև դրանց հետ տանելը:

2. Մաքսային վճարներով ու հարկերով, բացառությամբ տրամադրված ծառայությունների համար հարկումի, կազատվեն նաև`

ա) մի Կողմի պետության տարածքում այդ Կողմի ավիացիոն իշխանությունների կողմից սահմանված ծավալով սահմանված երթուղով թռիչքներ կատարող մյուս Կողմի օդանավում օգտագործելու համար օդանավ վերցված պաշարները,

բ) այն օդանավի տեխնիկական սպասարկման կամ նորոգման համար Կողմերից մեկի պետության տարածք ներմուծված պահեստամասերը, որոնք սահմանված երթուղում շահագործվում է մյուս Կողմի նշանակած ավիաընկերության կողմից,

գ) վառելիքը և քսանյութերը, որոնք մի Կողմի պետության տարածք են բերվել մյուս Կողմի նշանակած ավիաընկերության միջազգային թռիչքներ կատարող օդանավի համար, եթե նույնիսկ այդ պաշարները կօգտագործվեն այն Կողմի պետության տարածքի սահմաններով անցնող երթուղու հատվածում, որտեղ դրանք վերցվել են օդանավ,

դ) Կողմերից մեկի նշանակած ավիաընկերության կողմից օգտագործվող անհրաժեշտ փաստաթղթերը, ներառյալ փոխադրման փաստաթղթերը, ավիակարգադրագրերը և գովազդային նյութերը, ինչպես նաև ավտոմեքենաները, նյութերն ու սարքավորումները, որոնք կարող են նշանակված ավիաընկերությունների կողմից օգտագործվել օդանավակայանի տարածքում առևտրային և շահագործման նպատակներով` պայմանով, որ այդ նյութերն ու սարքավորումները ապահովում են ուղևորների և բեռի փոխադրումը:

Սույն հոդվածի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում նշված նյութերը կարող են ըստ պահանջի դրվել մաքսային իշխանությունների հսկողության կամ ստուգման ներքո:

3. Օդանավի հաշվեցուցակային գույքը, ինչպես նաև այն նյութերն ու պաշարները, որոնք գտնվում են մի Կողմի օդանավում, կարող են մյուս Կողմի պետության տարածքում բեռնաթափվել միայն այդ Կողմի մաքսային իշխանությունների թույլտվությամբ: Այդ դեպքում դրանք կարող են դրվել այդ իշխանությունների հսկողության տակ այնքան ժամանակ, քանի դեռ հետ չեն տարվել կամ այլ նշանակում չեն ստացել` մաքսային կանոններին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։