Հոդված 16. Հարկում
Հոդված 16. Հարկում
1. Եկամուտը, որը ստացվել է պայմանավորված չվագծերում օդանավի շահագործումից, կհարկվի Կողմերի պետությունների գործող օրենսդրությանը համապատասխան:
2. Այն կապիտալը, որը ներկայացված է պայմանավորված չվագծերը շահագործող օդանավի և այդ օդանավի շահագործման հետ կապված շարժական գույքի ձևով, կհարկվի Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան:
3. Եթե Կողմերի միջև գործում է եկամուտների և կապիտալի կրկնակի հարկումից խուսափելու մասին հատուկ համաձայնագիր, ապա այդ համաձայնագրի դրույթները կգերակայեն: