Հոդված 14. Վճարների դրույքաչափերը
Հոդված 14. Վճարների դրույքաչափերը
Յուրաքանչյուր Կողմ կգործադրի առավելագույն ջանքեր, որպեսզի մյուս Կողմի նշանակած ավիաընկերություններից ծառայությունների համար առաջին Կողմի իրավասու մարմինների կողմից գանձվող կամ գանձման թույլատրվող վճարները լինեն արդարացի և հիմնավորված: Դրանք պետք է հիմնվեն ողջամիտ տնտեսական սկզբունքների վրա:
Այդ վճարները չպետք է գերազանցեն նույնանման փոխադրումներ իրականացնող մյուս ավիաընկերություններից գանձվող վճարները:
Կողմերից ոչ մեկը նախապատվություն չի տա ոչ իր, ոչ ցանկացած այլ ավիաընկերության` մյուս Կողմի` նմանատիպ միջազգային ավիափոխադրումներ կատարող ավիաընկերության նկատմամբ` մաքսային, ներգաղթային, կարանտինային և նման կանոնների կիրառման կամ իր հսկողության տակ գտնվող օդանավակայանների, չվագծերի, ավիացիոն և այլ ծառայությունների օգտագործման առումով: