Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Օրենքների և կանոնների կիրառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենքների և կանոնների կիրառումը

1. Մի Կողմի պետության օրենքները, կանոնները և ընթացակարգերը, որոնք կարգավորում են նրա տարածք(ից) միջազգային օդային հաղորդակցությունները շահագործող օդանավի ժամանումը և մեկնումը, կկիրառվեն մյուս Կողմի նշանակած ավիաընկերության նկատմամբ:

2. Մի կողմի` նրա տարածք(ից) ուղևորների, անձնակազմի, ուղեբեռի, բեռների կամ փոստի ժամանումը, ժամանակավոր գտնվելը և դուրս ելնելը կարգավորող օրենքները, կանոնները և ընթացակարգը, օրինակ` երկրի մուտք գործելուն, այնտեղից հեռանալուն, ներգաղթին և արտագաղթին վերաբերող ձևականությունները, ինչպես նաև մաքսային կանոնները և սանիտարական միջոցները կկիրառվեն մյուս Կողմի նշանակած ավիաընկերության օդանավի կողմից փոխադրվող ուղևորների, անձնակազմի, ուղեբեռի, բեռների կամ փոստի նկատմամբ` նշված տարածքում դրանց գտնվելու ընթացքում:

3. Կողմերից ոչ մեկը չի կարող տրամադրել իր նշանակած ավիաընկերությանը առավելության իրավունք մյուս Կողմի նշանակած ավիաընկերության նկատմամբ` սույն հոդվածով նախատեսված օրենքները և կանոնները կիրառելիս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։