Հոդված 19. Համաձայնագրի գործողության դադարեցումը
Հոդված 19. Համաձայնագրի գործողության դադարեցումը
1. Ցանկացած Կողմ կարող է ցանկացած ժամանակ դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ծանուցել սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին. նման ծանուցումը անհապաղ կփոխանցվի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհուրդ:
2. Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարում է նման ծանուցումը մյուս Կողմի ստանալու օրվանից 12 ամիս հետո, եթե միայն գործողությունը դադարեցնելու մասին նշված ծանուցումը մինչև այդ ժամանակահատվածի լրանալը Կողմերի համաձայնությամբ հետ չվերցվի: Մյուս Կողմի կողմից ծանուցումը ստանալու մասին հաստատման բացակայության դեպքում ծանուցումը համարվում է ստացված Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից ծանուցումը ստացվելուց տասնչորս (14) օր հետո: