Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Առևտրային գործունեություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Առևտրային գործունեություն

1. Յուրաքանչյուր Կողմի նշանակած ավիաընկերությունները կունենան հավասար հնարավորություններ, մյուս Կողմի պետության գործող օրենքներին և կանոններին համապատասխան, բացելու այդ մյուս Կողմի պետության տարածքում իրենց ներկայացուցչությունները` անհրաժեշտ վարչական, տեխնիկական, առևտրական և գործառնական աշխատակազմով, որը կհավաքագրվի Կողմերից յուրաքանչյուրի պետության քաղաքացիներից:

2. Յուրաքանչյուր Կողմի նշանակած ավիաընկերությունները հետագայում ևս կունենան հավասար հնարավորություններ մյուս Կողմի պետության տարածքում պատրաստել փոխադրման հետ կապված բոլոր տեսակի փաստաթղթեր, ինչպես նաև գովազդային նյութեր, և աջակցել ավիատոմսերի վաճառքին:

3. Ներկայացուցիչները և աշխատակազմը կենթարկվեն մյուս Կողմի գործող օրենքներին և կանոններին և, այդ օրենքներին և կանոններին համաձայն, այդ Կողմը փոխադարձության հիման վրա և նվազագույն ուշացումով սույն հոդվածի 1-ին կետում նշված ներկայացուցիչներին և աշխատակազմին կտրամադրի աշխատանքի, ծառայողական այցերի անհրաժեշտ թույլտվություն կամ նման այլ փաստաթղթեր:

4. Փոխադարձության սկզբունքի հիման վրա յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի նշանակած ավիաընկերությանը կտրամադրի իր պետության տարածքում անմիջականորեն կամ, իր հայեցողությամբ, իր գործակալների միջոցով ավիափոխադրումների վաճառքով զբաղվելու իրավունք: Յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն կունենա այդպիսի փոխադրումների վաճառքի իրավունք, և ցանկացած անձ կարող է ազատորեն ձեռք բերել այդպիսի փոխադրման իրավունք տեղական կամ ազատ փոխարկելի տարադրամով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։