Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Եկամուտների փոխանցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Եկամուտների փոխանցումը

1. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի նշանակած ավիաընկերությանը տրամադրում է նրանց պետությունների տարածքում մյուս Կողմի նշանակած ավիաընկերության կողմից ուղևորների, ուղեբեռի, բեռների և փոստի փոխադրումից ստացած եկամուտների և ծախսերի միջև տարբերությունը ազատորեն փոխանցելու իրավունք` ազատ փոխարկելի արժույթով` փոխանցման օրը գործող պաշտոնական փոխարժեքի հիման վրա` սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածին համապատասխան հարկերը վճարելուց հետո: Փոխանցումը կկատարվի անհապաղ, հայտ ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 60 (վաթսուն) օրվա ընթացքում:

2. Եթե երկու Կողմերի միջև գործում է հատուկ վճարումների համաձայնագիր, ապա վճարումները կկատարվեն այդ համաձայնագրերի դրույթներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։