Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Սակագներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Սակագներ

1. Կողմերից յուրաքանչյուրի պետության տարածք կամ տարածքից կատարվող փոխադրումների համար սակագները կսահմանվեն ընդունելի խելամիտ չափերով` հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները` ներառյալ շահագործման ծախսերը, խելամիտ շահույթը, երթուղու բնութագիրը և սպառողի շահերը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները պետք է համաձայնեցվեն երկու Կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից` ըստ յուրաքանչյուր սահմանված երթուղու:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված համաձայնեցումը հնարավորինս պետք է ձեռք բերվի կայուն դրույքաչափերի մեխանիզմների օգտագործման միջոցով, որը կիրառվում է Միջազգային օդային տրանսպորտի ընկերակցության կողմից:

4. Այս ձևով համաձայնեցված սակագները պետք է ներկայացվեն Կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը դրանք գործադրելուց առնվազն 30 (երեսուն) օր առաջ. առանձին դեպքերում այդ ժամկետը վերոհիշյալ իշխանությունների համաձայնությամբ կարող է կրճատվել:

5. Եթե նշանակված ավիաընկերությունները չեն կարող համաձայնեցման գալ որևէ սակագնի հաստատման հարցում, կամ եթե որևէ այլ պատճառով սակագները չեն կարող հաստատվել, կամ եթե, սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, երեսնօրյա (30) ժամկետի առաջին տասնհինգ (15) օրվա ընթացքում մի Կողմի ավիացիոն իշխանությունները ծանուցում են մյուս Կողմի ավիացիոն իշխանություններին սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան համաձայնեցված սակագներից որևէ մեկի հետ իրենց անհամաձայնության մասին, ապա երկու Կողմերի ավիացիոն իշխանությունները կփորձեն համաձայնության գալ այդ սակագների շուրջ:

6. Եթե ավիացիոն իշխանությունները չեն կարող համաձայնության հասնել սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան իրենց քննարկմանը ներկայացված որևէ սակագնի հաստատման հարցում կամ 5-րդ կետին համապատասխան որևէ սակագնի սահմանման շուրջ, ապա վեճը կլուծվի սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

7. Սակագները ուժի մեջ չեն լինի, քանի դեռ Կողմերից յուրաքանչյուրի ավիացիոն իշխանություններ դրանք չեն հաստատել:

8. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան սահմանված սակագները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ սույն հոդվածի դրույթներին համապատասխան նոր սակագներ չեն սահմանվի, բայց ոչ ավել, քան Կողմերից մեկի ավիացիոն իշխանությունների կողմից դրանց հետ չհամաձայնելու օրվանից տասներկու ամիսը:

9. Յուրաքանչյուր Կողմի ավիացիոն իշխանությունները կգործադրեն բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի ապահովեն նշանակված ավիաընկերությունների կողմից Կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատած սակագների կիրառումը, և որպեսզի ոչ մի ավիաընկերություն անօրինական կերպով չկիրառի նվազեցված սակագներ` որևէ աստիճանի և որևէ ձևով` ուղղակի կամ անուղղակի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։