Հոդված 15. Չվացուցակներ ներկայացնելը
Հոդված 15. Չվացուցակներ ներկայացնելը
1. Պայմանավորված չվագծերով թռիչքների չվացուցակը կներկայացվի երկու Կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը ոչ ուշ, քան դրանք գործադրելու ենթադրվող օրվանից երեսուն (30) օր առաջ:
Հատուկ դեպքերում այդ ժամկետը կարող է կրճատվել վերոհիշյալ իշխանությունների համաձայնությամբ:
2. Լրացուցիչ թռիչքներ կատարելու թույլտվություն ստանալու հարցումները նշանակված ավիաընկերությունը կարող է անմիջականորեն փոխանցել մյուս Կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը:
3. Նշանակված ավիաընկերությունները կներկայացնեն նաև ցանկացած այլ տեղեկություն, որը կպահանջվի մյուս Կողմի ավիացիոն իշխանությունների կողմից` ի հաստատումն այն բանի, որ սույն Համաձայնագրի պահանջները պահպանվում են պատշաճ կերպով: