Հոդված 17. Խորհրդակցություններ և փոփոխություններ
Հոդված 17. Խորհրդակցություններ և փոփոխություններ
1. Սույն Համաձայնագրի կատարմանը վերաբերող բոլոր հարցերով սերտ համագործակցության ոգով Կողմերի ավիացիոն իշխանությունների միջև կանցկացվեն խորհրդակցություններ: Այդ խորհրդակցությունները պետք է սկսվեն հարցում ստանալու օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում, եթե Կողմերը չհամաձայնեն երկարաձգել այդ ժամկետը:
2. Եթե Կողմերից մեկը նպատակահարմար գտնի փոփոխել սույն Համաձայնագրի որևէ դրույթ, նա կարող է խորհրդակցություն խնդրել մյուս Կողմից: Այդ կերպ համաձայնեցված փոփոխությունները կհաստատվեն Կողմերի կողմից` նրանց սահմանադրական ընթացակարգերին համապատասխան:
3. Հավելվածի փոփոխությունները կհամաձայնեցվեն Կողմերի համապատասխան ավիացիոն իշխանությունների միջև և անհապաղ ուժի մեջ կմտնեն: