Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Վեճերի կարգավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Վեճերի կարգավորումը

1. Կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ ծագող ցանկացած վեճ կլուծվի առաջին հերթին ուղղակի բանակցությունների միջոցով:

2. Եթե Կողմերը բանակցություններում համաձայնության չգան, ապա նրանք կարող են վեճը փոխանցել որևէ իրավասու անձի կամ կազմակերպության քննարկմանը. եթե նրանք համաձայն չեն դրան, ապա, Կողմերից մեկի խնդրանքով, վեճը կփոխանցվի արբիտրաժային դատարանի քննարկմանը, որի համար Կողմերից յուրաքանչյուրը իր կողմից կնշանակի արբիտր: Նշանակված արբիտրները որոշում են երրորդ արբիտրին, որի վրա դրվում է արբիտրաժի նախագահի պարտականությունը: Կողմերը նշանակում են իրենց արբիտրին արբիտրաժի միջոցով վիճելի հարցերը լուծելու առաջարկության մասին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում: Արբիտրաժի նախագահը նշանակվում է հաջորդ 60 (վաթսուն) օրվա ընթացքում: Եթե Կողմերից մեկը չի նշանակում իր արբիտրին կամ արբիտրաժի երրորդ արբիտրը չի նշանակվում սահմանված ժամկետում, Կողմերը կարող են խնդրել Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խորհրդի նախագահին` նշանակել արբիտրներին կամ արբիտրաժի նախագահին: Ցանկացած դեպքում երրորդ արբիտրը պետք է լինի երրորդ երկրի քաղաքացի, որը կլինի արբիտրաժի նախագահ:

3. Կողմերը պարտավորվում են կատարել սույն Համաձայնագրի 2-րդ կետի համաձայն ընդունված որոշումները:

4. Եթե Կողմերից մեկը չի կատարում արբիտրաժի որոշումները, ապա մյուս Կողմը իրավունք ունի չկատարելու համար սահմանափակել, կասեցնել կամ չեղյալ հայտարարել ցանկացած իրավունք և առավելություն, որոնք տրամադրվել են մյուս Կողմին սույն Համաձայնագրով:

5. Կողմերից յուրաքանչյուրը իր վրա է վերցնում իր նշանակած արբիտրի աշխատանքի հետ կապված ծախսերը և վճարումները: Արբիտրաժի նախագահի հոնորարն ու ծախսերը, ինչպես նաև արբիտրաժի հետ կապված ծախսերը Կողմերը վճարում են հավասար չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։