Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Փոխադրումների իրավունքների տրամադրումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Փոխադրումների իրավունքների տրամադրումը

1. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմին նրա կանոնավոր միջազգային չվագծերի նկատմամբ տրամադրում է հետևյալ իրավունքները`

ա) իրենց պետությունների տարածքով առանց վայրէջքի թռիչք կատարելու իրավունք,

բ) իրենց պետությունների տարածքում սույն Համաձայնագրի Հավելվածով սահմանված վայրերում ոչ առևտրային նպատակով վայրէջք կատարելու իրավունք,

գ) վերոհիշյալ տարածքում` սույն Համաձայնագրի Հավելվածում նշված կետերում ուղևորներ նստեցնելու և իջեցնելու, ուղեբեռ, բեռներ և փոստ բեռնելու և բեռնաթափելու իրավունք, որոնք տեղափոխվում են մյուս Կողմի պետության տարածք(ից):

Հավելվածում նշված երթուղիները այսուհետ կանվանվեն սահմանված երթուղիներ, իսկ այդ երթուղիներով միջազգային չվագծերը կանվանվեն պայմանավորված չվագծեր:

2. Սույն հոդվածում ոչինչ չի դիտվի որպես մի Կողմի ավիաընկերությանը մյուս Կողմի պետության տարածքում վարձակալության կամ վարձատրության պայմանով ուղևորներ, բեռ և փոստ վերցնելու իրավունքի տրամադրում այդ Կողմի պետության տարածքում այլ վայր փոխադրելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։