Հոդված 21. Ուժի մեջ մտնելը
Հոդված 21. Ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով, ժամանակավորապես գործում է ստորագրման օրվանից և ուժի մեջ կմտնի Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ միջպետական ընթացակարգերի իրականացման մասին Կողմերի` միմյանց ծանուցելուց հետո:
Կատարված է Աստանա քաղաքում 1999 թվականի սեպտեմբերի 2-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման շուրջ տարաձայնությունների առաջացման դեպքում գերակայությունը կտրվի ռուսերեն տեքստին:
Հավելված
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ
1. Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությունը իրավունք ունի շահագործել օդային հաղորդակցությունը հետևյալ երթուղով`
վայրեր Հայաստանում - միջանկյալ վայրեր - վայրեր Ղազախստանում - վայրեր սահմաններից դուրս և հակառակը:
2. Ղազախստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությունը իրավունք ունի շահագործել օդային հաղորդակցությունը հետևյալ երթուղով`
վայրեր Ղազախստանում - միջանկյալ վայրեր - վայրեր Հայաստանում - վայրեր սահմաններից դուրս և հակառակը:
3. Սահմանված երթուղիներում ցանկացած կամ բոլոր վայրերը յուրաքանչյուր նշանակված ավիաընկերության հայեցողությամբ կարող են չօգտագործվել թռիչքի ամբողջ երթուղում կամ ցանկացած հատվածում:
4. Ցանկացած միջանկյալ վայրեր և/կամ սահմաններից դուրս վայրեր կսպասարկվեն մի Կողմի նշանակած ավիաընկերության կողմից` առանց տրամադրելու այդ վայրերի և մյուս Կողմի պետության տարածքի միջև թռիչքներ կատարելու` ազատության հինգերորդ աստիճանի իրավունքները:
Թռիչքներ կատարելու` ազատության հինգերորդ աստիճանի այդպիսի իրավունքները, սակայն, կարող են տրամադրվել մի Կողմի նշանակած ավիաընկերություններին մյուս Կողմի ավիացիոն իշխանությունների նախնական համաձայնությունը ստանալուց հետո:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հոկտեմբերի 3-ից: