Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Լիազորություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Լիազորություններ

1. Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի նշանակել ավիաընկերություններ սահմանված երթուղիներով պայմանավորված չվագծի շահագործման համար` այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին:

2. Նման ծանուցում ստանալուց հետո մյուս Կողմի ավիացիոն իշխանությունները, սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան, յուրաքանչյուր նշանակված ավիաընկերության անհապաղ տրամադրում են համապատասխան թռիչքների թույլտվություն:

3. Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի մերժել նման ավիաընկերության նշանակումը և նշանակել ուրիշին` այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին:

4. Յուրաքանչյուր Կողմ կարող է մյուս Կողմի նշանակած ավիաընկերությունից պահանջել այն բանի ապացույցներ, որ նա ի վիճակի է կատարելու այդ Կողմի կողմից միջազգային չվագծերը շահագործելիս սովորաբար և հիմնավորված կիրառվող օրենքներով և կանոններով սահմանված պայմանները` Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

5. Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի մերժել սույն հոդվածի 2-րդ կետում նշված թռիչքների թույլտվություն տալը կամ պահանջել այնպիսի պայմանների կատարում, որոնք նա անհրաժեշտ կհամարի նշանակված ավիաընկերության կողմից սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված իրավունքներն օգտագործվելիս` ամեն դեպքում, երբ հիշյալ Կողմը չունի այն բանի ապացույցներ, որ այդ ավիաընկերության առավելապես տիրապետման կամ դրա նկատմամբ իրական հսկողությունը պատկանում է այդ ավիաընկերությանը նշանակած Կողմին կամ նրա պետության քաղաքացիներին:

6. Նշանակված և այդպիսով թույլտվություն ստացած ավիաընկերությունը ցանկացած ժամանակ կարող է սկսել պայմանավորված չվագծերի շահագործումը` պայմանով, որ սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան սահմանված սակագները գործողության մեջ են դրված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։