Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակով և եթե ենթատեքստն այլ բան չի պահանջում.

ա) «Կոնվենցիա» տերմինը նշանակում է 1944 թ. դեկտեմբերի 7-ին Չիկագոյի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» ստորագրման համար բաց Կոնվենցիան և ներառում է նշված Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն ընդունված ցանկացած Հավելված, ինչպես նաև Հավելվածների կամ Կոնվենցիայի ցանկացած փոփոխություն, որը կատարվել է Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն` այնքանով, որքանով այդ Հավելվածներն ու փոփոխություններն ընդունել կամ վավերացրել են երկու Պայմանավորվող կողմերը,

բ) «համաձայնագիր» տերմինը նշանակում է սույն Համաձայնագիրը, նրան կից Հավելվածը, ինչպես նաև սույն Համաձայնագրի կամ Հավելվածի ցանկացած փոփոխություն,

գ) «ավիացիոն իշխանություններ» տերմինը նշանակում է. Հայաստանի համար` քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, իսկ Բելգիայի համար` հաղորդակցության նախարարությունը, կամ երկուսի համար` ցանկացած այլ իրավասու մարմին կամ անձ, որը կլիազորվի իրականացնել վերոհիշյալ իշխանությունների կողմից ներկայումս իրականացվող գործառությունները,

դ) «տարածք», «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն» և «ոչ փոխադրման նպատակներով վայրէջք» տերմիններն ունեն Կոնվենցիայի 2-րդ և 96-րդ հոդվածներում համապատասխանաբար նրանց համար սահմանված նշանակությունները,

ե) «նշանակված ավիաընկերություն» տերմինը նշանակում է սույն Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածներին համապատասխան նշանակված և լիազորված ավիաընկերությունը,

զ) «համաձայնեցված հաղորդակցություններ» տերմինը նշանակում է սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղիներով ուղևորների, բեռի և փոստի առանձին կամ համակցված փոխադրման նպատակներով իրականացվող կանոնավոր օդային հաղորդակցությունները,

է) «սակագներ» տերմինը նշանակում է ուղևորների, ուղեբեռների և բեռների փոխադրման համար վճարվող գինը, ինչպես նաև գնի կիրառման պայմանները` ներառյալ գործակալության և այլ օժանդակ ծառայությունների վճարները և պայմանները, բացառությամբ փոստի փոխադրավարձի և պայմանների,

ը) «տարողության փոփոխություն» (օդանավի տեսակի փոփոխություն) տերմինը նշանակում է նշանակված ավիաընկերության կողմից համաձայնեցված հաղորդակցությունների իրագործումն այն ձևով, երբ երթուղու մի հատվածում օգտագործվող ինքնաթիռն իր տարողությամբ տարբերվում է մյուս հատվածում օգտագործվող ինքնաթիռից,

թ) «օդանավի սարքավորում», «վերգետնյա սարքավորումներ», «օդանավի գույք», «պահեստամասեր» տերմինները ունեն Կոնվենցիայի Հավելված 9-ում նրանց համար համապատասխանաբար սահմանված նշանակությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։