Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Վեճերի կարգավորում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Վեճերի կարգավորում

1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված որևէ վեճ ծագելու դեպքում Պայմանավորվող կողմերը պետք է առաջին հերթին փորձեն այն կարգավորել բանակցությունների միջոցով:

2. Այն դեպքում, եթե Պայմանավորվող կողմերը չեն կարողանում վեճերը կարգավորել բանակցությունների միջոցով, ապա նրանք կարող են համաձայնել վեճը ներկայացնել երեք արբիտրներից բաղկացած դատարանի քննարկմանը:

3. Արբիտրաժային դատարանը պետք է կազմված լինի հետևյալ կերպ.

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պետք է մյուս Պայմանավորվող կողմի` դիվանագիտական ուղիներով արբիտրաժի (իրավարարության) վերաբերյալ պահանջը ստանալու օրվանից հետո վաթսուն (60) օրվա ընթացքում նշանակի արբիտր: Այս երկու արբիտրները պետք է փոխհամաձայնությամբ նշանակեն երրորդ արբիտրին հաջորդ վաթսուն (60) օրվա ընթացքում: Երրորդ արբիտրը պետք է լինի երրորդ պետության քաղաքացի և պետք է գործի որպես դատարանի նախագահ և որոշի, թե որտեղ պետք է տեղի ունենա իրավարարությունը:

Եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկն էլ չի կարողանում նշված ժամանակահատվածում արբիտր նշանակել, կամ էլ նշված ժամանակահատվածում չի նշանակվել երրորդ արբիտրը, ապա երկու Պայմանավորվող կողմերից որևէ մեկը կարող է դիմել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի նախագահին, որպեսզի վերջինս նշանակի արբիտր կամ արբիտրներին, ինչպես որ կպահանջվի տվյալ պարագայում:

4. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն կայացրած վճիռը կամ որոշումը:

Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը չի կատարում այդ որոշումը, ապա մյուս Պայմանավորվող կողմը հիմք է ունենում սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի կիրառման համար:

5. Արբիտրաժային դատարանի ծախսերը պետք է հավասարապես բաշխվեն Պայմանավորվող կողմերի միջև:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։