Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Ավիացիայի անվտանգություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Ավիացիայի անվտանգություն

1. Պայմանավորվող կողմերը վերահաստատում են, որ իրենց փոխհարաբերություններում քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու պարտավորությունը սույն Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում:

2. Պայմանավորվող կողմերը խնդրանքի դեպքում պետք է միմյանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն օդանավերի անօրինական բռնազավթման գործողությունների և այդ օդանավերի, նրանց ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների և օդանավագնացության միջոցների անվտանգության դեմ անօրինական միջամտության այլ գործողությունների, ինչպես նաև ավիացիայի անվտանգության դեմ այլ սպառնալիքների կանխման համար:

3. Պայմանավորվող կողմերը պետք է գործեն 1963 թ. սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված «Օդանավերում կատարվող հանցագործությունների և այլ գործողությունների մասին» Կոնվենցիայի, 1970 թ. դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված «Օդանավերի անօրինական զավթումը կանխելու մասին» Կոնվենցիայի և 1971 թ. սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների կանխարգելման մասին» Կոնվենցիայի համաձայն:

4. Պայմանավորվող կողմերը իրենց փոխհարաբերություններում պետք է գործեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հաստատված ավիացիոն անվտանգության դրույթների համաձայն, որոնք սահմանված են որպես Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիայի հավելվածներ` այնքանով, որքանով այդ անվտանգության դրույթները կիրառելի են Պայմանավորվող կողմերի համար: Նրանք պետք է պահանջեն, որ իրենց կողմից գրանցված կամ իրենց տարածքում գործունեության հիմնական վայր կամ բնակության մշտական վայր ունեցող օդանավ շահագործողները, կամ իրենց տարածքում օդանավակայան շահագործողները գործեն համաձայն նշված ավիացիոն անվտանգության դրույթների:

5. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը համաձայնում է հետևել անվտանգության դրույթներին, որոնք պահանջում է մյուս Պայմանավորվող կողմը իր տարածք մուտք գործելու համար, և ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ` օդանավ նստեցնելուց կամ բեռնելուց առաջ ուղևորներին, անձնակազմին, նրանց ձեռքի իրերը, ինչպես նաև բեռները ստուգելու ուղղությամբ: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նաև բարյացակամորեն քննարկի մյուս Պայմանավորվող կողմի` նրա օդանավերի կամ ուղևորների համար անվտանգության հատուկ միջոցառումներ իրականացնելու մասին ցանկացած խնդրանք` կոնկրետ սպառնալիքի կանխման համար:

6. Օդանավի անօրինական բռնազավթման կամ օդանավի, նրա ուղևորների, անձնակազմի, օդանավակայանների և օդանավագնացության միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունների հետ կապված միջադեպի կամ միջադեպի սպառնալիքի առկայության դեպքում Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն են ցույց տալիս` դյուրացնելով հաղորդակցությունը և համապատասխան այլ միջոցներ ձեռնարկելով, որպեսզի արագ և անվտանգ կերպով կանխվի այդ միջադեպը կամ միջադեպի սպառնալիքը:

7. Եթե մի Պայմանավորվող կողմը խախտի սույն հոդվածի ավիացիոն անվտանգության դրույթները, ապա մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են պահանջել անհապաղ խորհրդակցություններ առաջինի ավիացիոն իշխանությունների հետ: Երեսուն (30) օրվա ընթացքում բավարար համաձայնության ձեռք չբերելը հիմք է հանդիսանում սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի կիրառման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։