Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Հաղորդակցության իրագործման թույլտվություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Հաղորդակցության իրագործման թույլտվություն

1. Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն մի Պայմանավորվող կողմից նշանակման վերաբերյալ ծանուցումը ստանալուց հետո մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները, համաձայն իրենց օրենքների և կանոնների, վերոհիշյալ ձևով նշանակված ավիաընկերություններին անհապաղ պետք է տրամադրեն համապատասխան թույլտվություն այն համաձայնեցված օդային հաղորդակցությունների իրագործման նպատակով, որոնց համար այդ ավիաընկերությունները նշանակվել են:

2. Նշված թույլտվությունները ստանալուց հետո ավիաընկերությունները ցանկացած ժամանակ կարող են սկսել համաձայնեցված հաղորդակցությունների իրագործումը` մասամբ կամ ամբողջությամբ` պայմանով, որ այդ ավիաընկերությունները ենթարկվեն սույն Համաձայնագրի կիրառելի դրույթներին, և սակագները սահմանվեն սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։