Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Մաքսային տուրքեր, ակցիզային հարկեր

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Մաքսային տուրքեր, ակցիզային հարկեր

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պետք է ազատի մյուս Կողմի նշանակված ավիաընկերություններին ներմուծման սահմանափակումներից, մաքսային տուրքերից, ակցիզային հարկերից, տեսչական վճարներից և այլ պետական, մարզային կամ տեղական տուրքերից և գանձումներից, որոնք վերաբերում են օդանավին, վառելիքին, քսայուղերին, սպառողական տեխնիկական պաշարներին, պահեստամասերին (ներառյալ շարժիչները, օդանավի հաշվեցուցակային բորտային սարքավորումները), վերգետնյա սարքավորումներին, օդանավի պաշարներին և այլ իրերին, որոնք նախատեսված են օգտագործելու կամ օգտագործվում են բացառապես համաձայնեցված հաղորդակցություններն իրականացնող Կողմի նշանակված ավիաընկերությունների օդանավերի սպասարկման կամ շահագործման նպատակով, ինչպես նաև տպագրված ավիատոմսերի պաշարին, ավիաբեռնագրերին, այդ ընկերության տարբերանշանները կրող տպագիր նյութերին և այդ նշանակված ավիաընկերությունների կողմից անվճար բաշխվող գովազդային նյութերին:

2. Սույն հոդվածով նախատեսված ազատումները պետք է կիրառվեն սույն հոդվածի 1-ին կետում նշված առարկաների նկատմամբ` անկախ այն բանից` թե դրանք ամբողջությամբ սպառվում կամ օգտագործվու՞մ են վերոհիշյալ տուրքերից և գանձումներից ազատող Պայմանավորվող կողմի տարածքում, թե՞ ոչ` պայմանով, որ դրանք.

ա) ներմուծված լինեն մի Պայմանավորվող կողմի տարածք մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների կողմից կամ նրանց անունից և չօտարվեն նշված Պայմանավորվող կողմի տարածքում,

բ) մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների օդանավում մնան մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանելու կամ այնտեղից մեկնելու ժամանակ,

գ) մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների օդանավ վերցված լինեն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում և նախատեսված լինեն համաձայնեցված հաղորդակցության իրագործման ընթացքում օգտագործելու համար:

3. Մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների օդանավերում պահվող հաշվեցուցակային բորտային սարքավորումները, վերգետնյա սարքավորումները, ինչպես նաև նյութերը և պաշարները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օդանավից կարող են բեռնաթափվել միայն տվյալ Պայմանավորվող կողմի մաքսային իշխանությունների համաձայնությամբ:

Այդ դեպքում դրանք կարող են դրվել նշված իշխանությունների հսկողության ներքո, քանի դեռ չեն վերաարտահանվել կամ, համաձայն մաքսային կանոնների, այլ կերպ չեն տնօրինվել:

4. ՈՒղղակի տարանցիկ փոխադրման դեպքում բեռները և ուղեբեռները պետք է ազատվեն մաքսատուրքերից և այլ հարկերից:

5. Սույն հոդվածով նախատեսվող տուրքերից և հարկերից ազատումը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունները համաձայնություն են կայացրել մեկ այլ ավիաընկերության հետ, որը նմանապես ազատված է հարկերից և տուրքերից մյուս Պայմանավորվող կողմի կողմից սույն հոդվածի 1-ին կետում նշված առարկաները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում փոխառությամբ վերցնելու կամ դրանք փոխադրելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։