Հոդված 14. Աշխատակազմին ներկայացվող պահանջներ
Հոդված 14. Աշխատակազմին ներկայացվող պահանջներ
1. Մի Պայմանավորված կողմի նշանակված ավիաընկերություններին, փոխադարձության հիմունքներով, պետք է թույլատրվի մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ունենալ համաձայնեցված հաղորդակցությունների իրականացման համար պահանջվող ներկայացուցիչներ և առևտրային, գործառնական և տեխնիկական աշխատակազմ:
2. Նշանակված ավիաընկերությունները իրենց ընտրությամբ կարող են ունենալ իրենց սեփական աշխատակազմը` բաղկացած ցանկացած երկրի քաղաքացիություն ունեցող անձանցից, կամ օգտվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գործող ցանկացած այլ կազմակերպության, ընկերության կամ ավիաընկերության ծառայություններից, որոնք լիազորված են նման ծառայություններ իրականացնել այդ Պայմանավորվող կողմի տարածքում:
3. Ներկայացուցիչները և աշխատակազմը պետք է ենթարկվեն մյուս Պայմանավորվող կողմի գործող օրենքներին և կանոններին: Նշված օրենքների և կանոնների համաձայն` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է, փոխադարձության հիմունքներով և նվազագույն ժամկետներում, սույն հոդվածի 1-ին կետում նշված ներկայացուցիչներին և աշխատակազմին տրամադրի անհրաժեշտ աշխատանքի թույլտվություններ, աշխատանքային մուտքի արտոնագրեր կամ նման այլ փաստաթղթեր:
4. Այնքանով, որքանով դա թույլատրվում է ազգային օրենսդրությամբ, երկու Պայմանավորվող կողմերը պետք է ազատեն աշխատանքի թույլտվություններ, աշխատանքային մուտքի արտոնագրեր կամ նմանատիպ այլ փաստաթղթեր ունենալու անհրաժեշտությունից այն աշխատողներին, որոնք կատարում են որոշակի ժամանակավոր ծառայություններ կամ պարտականություններ: