Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Տեղեկության փոխանակում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Տեղեկության փոխանակում

1. Երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները հնարավորին չափ արագ միմյանց տեղեկություններ պետք է հաղորդեն այն ընթացիկ լիազորությունների մասին, որոնք տրվել են իրենց համապատասխան նշանակված ավիաընկերություններին` դեպի մյուս Պայմանավորվող կողմի տարածք, այդ տարածքից կամ տարածքով օդային հաղորդակցություն իրագործելու նպատակով: Այդ տեղեկությունները պետք է ներառեն սահմանված երթուղիներով հաղորդակցությունների համար տրամադրվող ընթացիկ վկայականների և լիազորագրերի պատճենները` ներառյալ դրանց փոփոխությունները, հարկերից ազատման կարգը և թույլատրված ծառայությունների աղյուսակները:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է հետևի, որ իր կողմից նշանակված ավիաընկերությունները, թռիչքների իրականացումից որքան հնարավոր է շուտ, մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին տրամադրեն սակագների, չվացուցակների պատճենները` ներառյալ նրանցում կատարված փոփոխությունները, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկություն, որը վերաբերում է համաձայնեցված հաղորդակցության իրագործմանը` ներառյալ յուրաքանչյուր սահմանված երթուղու վրա տրամադրվող տարողունակության վերաբերյալ տեղեկությունը և ցանկացած այլ հետագա տեղեկություն, որը կարող է պահանջվել, որպեսզի մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները համոզված լինեն, որ սույն Համաձայնագրի պահանջները պատշաճ կերպով կատարվում են:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է հետևի, որ իր նշանակված ավիաընկերությունները մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին տրամադրեն համաձայնեցված հաղորդակցություններով փոխադրումներին վերաբերող վիճակագրություն` ուղևորների նստեցման և իջեցման (բեռների և ուղեբեռների բեռնման և բեռնաթափման) կետերի վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։