Հոդված 17. Խորհրդակցություններ
Հոդված 17. Խորհրդակցություններ
1. Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները ժամանակ առ ժամանակ պետք է խորհրդակցեն միմյանց հետ` նպատակ ունենալով ապահովել սերտ համագործակցություն այն բոլոր խնդիրների կապակցությամբ, որոնք կապված են սույն Համաձայնագրի և նրա Հավելվածի դրույթների կիրառման և դրանց պատշաճ կատարման հետ:
2. Նման խորհրդակցությունները պետք է սկսվեն խորհրդակցություն հրավիրելու խնդրանքը ստանալու օրվանից հետո վաթսուն (60) օրվա ընթացքում, եթե Պայմանավորվող կողմերն այլ համաձայնության չեն եկել: