Հոդված 11. Տարողություն
Հոդված 11. Տարողություն
1. Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություններին պետք է ընձեռվի արդար և հավասար հնարավորություն իրենց համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների իրագործման համար:
2. Համաձայնեցված հաղորդակցություններ իրագործելիս յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունները պետք է հաշվի առնեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների շահերը այնպես, որ ոչ պատշաճ կերպով չներգործեն այն փոխադրումների վրա, որոնք վերջինս իրականացնում է նույն երթուղով կամ նրա մի հատվածով:
3. Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունները համաձայնեցված հաղորդակցություններ իրագործելիս պետք է բավարար կերպով հաշվի առնեն հասարակության` սահմանված երթուղիներով շահագործվող փոխադրումների նկատմամբ ունեցած պահանջները և որպես հիմնական նպատակ պետք է ունենան, չափավոր բեռնվածության, Պայմանավորվող կողմերի տարածքների միջև ընթացիկ և չափավորության սահմաններում ակնկալվող ուղևորների, բեռների և փոստի փոխադրման համար պահանջների բավարարումը:
4. Նշանակված ավիաընկերությունները պետք է, մինչև ցանկացած համաձայնեցված հաղորդակցության իրականացումը, ոչ ուշ, քան երեսուն (30) օր առաջ երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը ներկայացնեն իրենց կողմից առաջարկվող թռիչքային ծրագիրը: Նշված թռիչքային ծրագրերը պետք է ներառեն, ի թիվս այլոց, փոխադրումների տեսակը, օգտագործվելիք օդանավը, թռիչքների հաճախականությունը և թռիչքների ժամանակացույցը:
Վերոհիշյալը վերաբերում է նաև հետագա փոփոխություններին:
Հատուկ դեպքերում, նշված իշխանությունների համաձայնությամբ, վերոհիշյալ ժամկետը կարող է կրճատվել: